Friday 22 january 2010 5 22 /01 /Jan /2010 11:32

Կովկաս” պարային համույթը հիմնադրվել է 1977թ. Երևանի մանկապատանեկան քաղաքային կենտրոնում` պիոներ պալատ: Հիմնադիրը Աշոտ Հակոբյանն էր: Այսօր գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր բալետմեստրը նրա ավագ որդին` Արմեն Հակոբյանն է: “Կովկաս” պարային համույթի ծրագրում տեղ են գտել հայկական, ռուսական, վրացական և աշխարհի տարբեր ժողովուրդների ազգային պարեր: Իր տարիների գործունեության ընթացքում, Աշոտ Հակոբյանի և Արմեն Հակոբյանի շնորհիվ համույթը ստեղծել է իր ոճը, ձեռք բերել մեծ հաջողություններ, բազմիցս մասնակցել համամիութենական, անդրկովկասյան և միջազգային փառատոնների, պարգևատրվել պատվոգրերով, դիպլոմներով, հուշամեդալներով և գավաթներով:


1.jpg  10.jpg
 

Համույթի սաներից շատերը հաջողությամբ աշխատում են պրոֆեսիոնալ խմբերում: “Կովկաս”-ն իր ուրույն տեղն ունի մանկապատանեկան ստեղծագործության կենտրոնում:

 

Համույթը բարեգործական համերգներով հանդես է եկել աղետի գոտում, մանկատներում, ծերանոցներում և զորամասերում` անմոռաց պահեր պարգևելով հանդիսատեսին: “Կովկաս” պարային համույթը դարձել է “Հայաստանի մանուկներ”, “Դեբյուտ 95”, “Իմ անկախ պետությունը 5 տարեկան է” փառատոնների դափնեկիր:

Համույթն արժանացել է հանդիսատեսի ջերմ ծափահարություններին Հայաստանում, Խորհրդային նախկին հանրապետություններում և արտասահմանում:

 

Համույթն իր կենսագործունեության տարիների ընթացքում անցել է ստեղծագործական ինքնահաստատման ուղի, տարեցտարի բարձրացել է համույթի անդամների կատարողական վարպետությունը, որն արտահայտվում է ազգային ժողովրդական պարերի կատարման գեղեցկությամբ: Նուրբ ու կերպարային բնույթով են ներկայացվում պարային բազմաժանր կատարումները, որոնք յուրօրինակ թարմություն են հաղորդում համույթի համերգներին:

logo.jpg

By Arevik
Enter comment - View the 0 comments
Friday 22 january 2010 5 22 /01 /Jan /2010 11:23

This automated message is the first article of your blog. It will help you get started with Overblog. You can edit or delete it by going to the "Publish" section of your administration page.

Hope you'll enjoy blogging with us!

The Overblog team

PS: In order to log in to your administration panel go to Overblog portal.

By Arevik
Enter comment - View the 0 comments

Overview

  • : KOVKAS
  • KOVKAS
  • : haykakan pararvest joghovrdakan par national dance azgayin par azgagrakan parer Music
  • : Հայկական "Կովկաս" Պարային Համույթ Armenian "Kovkas" Dance Ensemble www.kovkas.am
  • Share this blog
  • Back to homepage
  • Contact

Create a blog

Calendar

January 2012
M T W T F S S
            1
2 3 4 5 6 7 8
9 10 11 12 13 14 15
16 17 18 19 20 21 22
23 24 25 26 27 28 29
30 31          
<< < > >>
Create your blog for free on over-blog.com - Contact - Terms of Service - Earn Royalties - Report abuse